2 հարյուրից ավելի գյուղացիներ Երևան-Վանաձոր ավտոճանապարհը փակել են
Այս պահին Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արագածոտնի մարզի Ակնա գյուղի տարածքում 2 հարյուրից ավելի գյուղացիներ, ովքեր հիմնականում Շենավան, Հարթավան, Արագած, Վարդենուտ, Արայի, Ծաղկաշեն, Քուչակ գյուղերի բնակիչներ են, ճանապարհը փակել են և չեն թողնում, որպեսզի ավտոմեքենաները շարժվեն: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես իրադարձության վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը կայանում է նրանում, որ «Հայփոստը» գյուղացիների թոշակների բաժանումն ուշացնում է:
Մանրամասները՝ այստեղ: