Բաժիններ՝

Ո՞ր պատգամավորներն են կարկուտից տուժած գյուղացիներին գումար փոխանցել

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Պետրոսյանը, ով նախաձեռնել էր հաշվեհամար բացել կարկուտից տուժած Արմավիրի բնակիչներին օգնելու համար, ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է, որ ուրբաթ օրը հաշվեհամարին 80 միլիոն դրամ է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այժմ ընդհանուր գումարը կազմում է երկու հարյուր քսանութ միլիոն դրամ»,- նշել է Արմավիրի թիվ 21 ընտրատարածքից մեծամասնական կարգով ընտրված պատգամավորը:

Պատգամավորի խոսքով՝ կուտակված գումարով աշխատանքները ընթանում են հիմնականում խոշոր հարկատուների հետ, որոնց պարտք էին գյուղացիները:

ԳԱԼԱ-ն հարցում է ուղարկել ԱԺ հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչություն, որպեսզի ճշտի այն պատգամավորների ցուցակը, որոնք գումար են փոխանցել կարկուտից տուժած արմավիրցիներին, ինչպես պարզվեց՝ գումար են փոխանցել միայն ՀՀԿ խմբակցության պատգամավորները և անկուսակցական Էդմոն Մարուքյանը:

Կարդացեք նաև

Ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս