Բաժիններ՝

Ինգուշետիայում ձերբակալվել է ամենաերիտասարդ «օրենքով գողը»

Ինչպես տեղեկացնում է «Прайм Крайм» գործակալությունը, երեկ Նազրանում իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել է 23-ամյա «օրենքով գող» Խամզատ Աուշևը, ով հետախուզվում էր զինված կողոպուտ կատարելու մեղադրանքով։ Ոստիկանները ցանկանում են ետ ուղարկել նրան կալանավայր, որտեղից Աուշևը դուրս էր եկել անօրինական ճանապարհւվ՝ պաշտոնատար անձանց կաշառելու միջոցով։

«Прайм Крайм»-ի տեղեկություններով՝ 2008 թվականի հոկտեմբերին Աուշևը Մոսկվայի 26-ամյա մի բնակչուհուց խլել է նրան պատկանող «Պորշ Կայեն» մեքենան։ Մեկ շաբաթ անց նա ձերբակալվել և դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։ Սակայն Ինգուշետիա տեղափոխվելուց կարճ ժամանակ անց նա զարմանալիորեն հայտնվել է ազատության մեջ։

Իսկ նախորդ տարվա հունվարին Խամզատ Աուշևի կրիմինալ կարիերայում ևս մեկ թռիչք արձանագրվեց. վրացի  հեղինակությունների աջակցությամբ նա թագադրվեց`22 տարեկանում դառնալով ամենաերիտասարդ «օրենքով գողը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031