«Ադրբեջանը իր ունեցած Սմերչ համակարգերը թողել է կենտրոնական հրամանատարության ենթակայության տակ և դրանց ցանկացած շարժ, ցանկացած ուղղության վրա միանգամից ի հայտ է բերվելու և մենք պատրաստ ենք լինելու դրանց գործողություններին»
Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ Աշոտ Գաբրիելյանը դիմել է 168.am-ի խմբագրություն և հայտնել, որ իր աճեցրած բարձրորակ ծիրանը հրաժարվել են մթերել «Արալեզ-ալկո» գինու-կոնյակի գործարանի տարածքում գործող «Արարատի Աբրիկոն» ՍՊԸ-ում:
Հուլիսի 3-ին, ժամը 18:30-ին Ալեք Մանուկյան 5/5 հասցեից, Նախախորհրդարանը իր աջակիցների խմբով Երևանում և նրա մերձակա շրջաններում սկսում է ամենօրյա իրազեկման երթեր անցկացնել՝ հուլիսի 12-ին ժամը 19:30-ին Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի մասին:
Հուլիսի 3-ին, ժամը 10.22-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամուց քշվել է Կոտայքի մարզի, Զովունի գյուղի 40-րդ փողոցի, թիվ 42 շենքի, 6/1 տան տանիքը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և ԱԻ արձագանքման խումբը:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկության մոտից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Հովսեփ Ա.-ին, որը հունիսի 29-ից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով:
Ազգային ժողովում մեկնարկել է «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովը
Հաշվի առնելով Եգիպտոսում ծավալվող իրադարձությունները՝ արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս ՀՀ քաղաքացիներին առանց հույժ անհրաժեշտության զերծ մնալ Եգիպտոս այցելություններից։
Հուլիսի 3-ին, ժամը 00.03-ին մի շարք քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը լցվում են Սյնունիքի մարզի Սիսիան քաղաքի մի շարք փողոցների տներ և նկուղներ
Այսօր` հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 06:40-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում Երեւանի բնակիչ, 34-ամյա Մհեր Մարտիրոսյանը, վարելով «Վազ 2121» մակնիշի 510 MM 01 համարանիշի ավտոմեքենան, բախվել է 25-ամյա Լյուդվիգ Մկրտչյանի վարած «Երազ 762» մակնիշի 42 ԼՏ 505 համարանիշի ավտոմեքենային:
«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նշված գողությունը կատարելու կասկածանքով, օրերս բերման է ենթարկվել Ծաղկունք գյուղի բնակիչ, 1978 թ. ծնված Սերյոժա Գ.-ն, որը խոստովանական ցուցմունք է տվել»:
«Նշանակված նիստի մասին գործադիրի անդամներն արդեն իրազեկված են և բավական լարված սպասում են դրան»:
«Այս մասին տեղյակ է նաև Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը՝ Լոնդիկը, սակայն որևէ քայլ չի ձեռնարկում խնդիրը կարգավորելու համար»:
«Հիմա լրանում է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամկետը, և հնարավոր է՝ այդ տեղը թափուր մնա, և Կոստանյանն իր համար տեղ է պատրաստում: Այս ամենին գումարած այն հանգամանքը, որ Լիսկայի տան միջադեպի հետ կապված քննությունը Կոստանյանին են հանձնարարել, և դա իր լոյալության ստուգատեսը կլինի իշխանությունների մոտ»:
«Աբրահամյանների մոտ 100 հեկտար հողերին ոռոգման ջրի ծավալները չեն բավարարում, և այդ նպատակով նաև խմելու ջուրն է օգտագործվում»:
«Տնտեսվարողներն արդեն վճարել են յուրաքանչյուրի համար պահանջվող 900 դոլարները, սակայն նրանցից շատերը մինչ օրս չեն ստացել իրենց հասանելիք «բազմաֆունկցիոնալները»»:
«Սկանդալային այս տնօրենին, որը աշակերտների և ուսուցիչների հետ մշտապես խոսել է հայհոյախառն բառապաշարով, հովանավորում է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը»:
«Ըստ Արմեն Մարտիրոսյանի` եթե մեր երկրում ամեն ինչ օրենքով լիներ, լրիվ այլ իրավիճակ կլիներ, դատախազությունն իր գործառույթը կիմանար, թե ինչ պետք է աներ այդ դեպքում, չէր սպասի հրահանգների»:
«Հուլիսի 10-ին լրանում է Ավետիք Բուդաղյանի մահվան քառասուն օրը: Այս օրերին, ըստ մամուլի հրապարակումների, Սուրեն Խաչատրյանը փորձում է փաստաբանների միջնորդությամբ հանդիպել Բուդաղյանների ընտանիքի անդամներին, ներողություն խնդրել»:
«Տարոն Մարգարյանի «Ավելի լավ» Երևանում շատացել են օձերն ու մլակները: Դրանք նույնիսկ փողոցում քայլելու ժամանակ կարող են մտնել մարդու քթանցքը, ականջը աչքը, բերանը»:
«Գուցե ձմեռային համազգեստով ամռանը ծառայելը մտնում է բանակային կյանքի դժվարությունների մե՞ջ: Այսպես կոչված՝ լրացուցիչ դժվարություններ են ստեղծում, որ մեր զինվորները կոփվեն: Բայց սա կարելի է նաև խոշտանգում դիտել. անիմաստ դժվարությունները, կյանքի համար անմարդկային պայմանները ոչնչով արդարացված չեն»:
Ազգությամբ լեհ լուսանկարիչ Պավել Պիոտրովսկու ախորժալի գրքի էջերը տառատեսակների փոխարեն լցված են մթերքների նկարներով` պոմիդոր, պանիր, խոզապուխտ և այլն: «Սենդվիչ-գրքում» զետեղված են սենդվիչի բաղադրամասերի պատկերները, որոնք այնքան կենդանի են, հյութալի, որ մարդկանց խորհուրդ են տալիս չթերթել գիրքը սոված ժամանակ:
Կամուրջները լուծում են ոչ միայն մարդու տեղաշարժի խնդիրը, այլև դրանք տեղանքին էսթետիկական գեղեցկություն են հաղորդում` երբեմն դառնալով քաղաքի հուշարձաններից մեկը: Այն տարածված տեսակետը, թե կամուրջներով ամենահարուստ երկիրը Վենետիկն է՝ թյուրիմացություն է:
Անհատ ձեռնարկատեր Ռասթքար էբրահիմխալիլին (անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը` քաղաք Երևան, Կոմիտաս 38/18, և գործունեության իրականացման վայրը` քաղաք Երևան, էրեբունի, Արին Բերդի փողոց 6) տալ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պրեկուրսորների ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով:
Միևնույն ժամանակ ԺՈՒԱԽ-ն ապօրինի է համարել երրորդ անգամ նախագահի պաշտոնում Իլհամ Ալիևի թեկնածության առաջադրումը:
Սլովակիայում եթե որևէ մի գործարար փորձի օֆշոր փող փոխանցել, հաջորդ օրերին կհայտնվեն տնտեսական քրեական ոստիկանության աշխատակիցները և բացատրություն կպահանջեն, թե ինչ իրավունքով է սլովակյան գումարներից փող փոխանցել: Իմ մտքով երբեք չի անցել 4% տալով օֆշորում՝ խուսափել սլովակյան հարկերից:
Խորապես մտահոգիչ է Ռուսաստան-Ադրբեջան զենքերի վաճառքի տարողությունը: Այս մտահոգության բարձրաձայնմանը զուգահեռ, սակայն հայկական քաղաքական և լրագրական դաշտը կարող է ընդգծել վերը նշված եւ այլ կարեւոր հակասություններ:
Բանակը պատրաստվում է ցրել խորհրդարանը, որում գերակշռում են իսլամիստ նախագահ Մոհամմեդ Մուրսիի կողմնակիցները և կասեցնել իսլամիստների թելադրանքով գրված Սահմանադրության գործունեությունը:
Քաղաքական գործիչները, չեմ կարծում, թե բարոյական իրավունք ունեն հայտնելու՝ ի՞նչ է կատարվում ՀՀԿ-ի ներսում: Մենք միաձույլ ենք, միակուռ ենք, ներքին տարաձայնություններ գոյություն չունեն մեզանում: