
Кровь не продается, а приливается. մամուլ

«Հուլիսի 10-ին լրանում է Ավետիք Բուդաղյանի մահվան քառասուն օրը: Այս օրերին, ըստ մամուլի հրապարակումների, Սուրեն Խաչատրյանը փորձում է փաստաբանների միջնորդությամբ հանդիպել Բուդաղյանների ընտանիքի անդամներին, ներողություն խնդրել»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու հավելում.
«Բուդաղյանների հարազատները, սակայն, «Ժամանակի» հարցին երեկ պատասխանեցին, որ այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Նրանք իրենց հերթին հարցադրում արեցին` ի՞նչը ներել, ինչո՞ւ, դա երբևէ կմոռացվի՞: Кровь не продается, а приливается` ասացին նրանք մեզ և հավելեցին, որ Բուդաղյանները ոչ մի դեպքում չեն համաձայնի հանդիպել. «Եթե մինչև հիմա փողով գնել են մարդկանց, որ չբողոքեն, այս անգամ չի լինի նման բան»»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Ժամանակի» այսօրվա համարում: