Բաժիններ՝

Ռասթքար էբրահիմխալիլին Հայաստան թմրամիջոցներ ներմուծելու իրավունք կստանա

ՀՀ կառավարության՝ հուլիսի 4-ին կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված է մի որոշման նախագիծ, որով նախատեսվում է անհատ ձեռնարկատեր Ռասթքար էբրահիմխալիլին (անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը` քաղաք Երևան, Կոմիտաս 38/18, և գործունեության իրականացման վայրը` քաղաք Երևան, էրեբունի, Արին Բերդի փողոց 6) տալ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պրեկուրսորների ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով:

Թե ով է էբրահիմխալիլին, ինչ թմրամիջոցներ է ներմուծելու և ինչով է պայմանավորված նրան նման թույլտվություն տրամադրելու անհրաժեշտությունը, կառավարության կայքում ներկայացված փաստաթղթերում չի նշվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031