Բաժիններ՝

Ավելի առատ մոծակներով Երևան. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տարոն Մարգարյանի «Ավելի լավ» Երևանում շատացել են օձերն ու մլակները: Դրանք նույնիսկ փողոցում քայլելու ժամանակ կարող են մտնել մարդու քթանցքը, ականջը աչքը, բերանը: Պատճառն այն է, որ Երևանում սկսել է նվազել մլակներ ուտող թռչունների թիվը, քանի որ կանաչ տարածքները պակասում են:

«Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց, որ Երևանում տնկված ծառերը քաղաքապետարանի կողմից չեն սրսկվել, չեն մաքրվել, ինչի պատճառով էլ մլակները շատացել են: Իսկ թե ինչ է մտածում քաղաքապետը մլակների ու մոծակների թվի աճի մասին, արդեն կարելի է եզրակացնել` հաշվի առնելով դեռևս 4 տարի առաջ Վայոց Ձորի մարզպետարանի գործադրած անհաջող, բայց թանկարժեք ջանքերը: Հիշեցնենք, որ ջերմուկի մոծակների դեմ պայքարի համար կառավարության կողմից պաշտոնապես հատկացված մոտ 53 հազար դոլարի մեծ մասն ուղղակի գրպանվել էր»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս