Ախորժալի գիրք (լուսանկարներ)
Ազգությամբ լեհ լուսանկարիչ Պավել Պիոտրովսկու ախորժալի գրքի էջերը տառատեսակների փոխարեն լցված են մթերքների նկարներով` պոմիդոր, պանիր, խոզապուխտ և այլն: «Սենդվիչ-գրքում» զետեղված են սենդվիչի բաղադրամասերի պատկերները, որոնք այնքան կենդանի են, հյութալի, որ մարդկանց խորհուրդ են տալիս չթերթել գիրքը սոված ժամանակ: Որպեսզի հասնի մաքսիմալ արդյունքի, Պիոտրովսկին պանրի կտորների մեջ, օրինակ, ծակեր է արել, «մարոլի» թերթիկների ծայրերը կլորացրել է ու մեկումեջ ավելացրել թղթե սոխի շրջանակներ: Գիրքը հաստափոր չէ, ինչպես և սովորական սենդվիչը, բայց նույնքան ախորժալի է, որքան թարմ մթերքներից պատրաստածը: