 
                        Հորդառատ անձրևի հետևանքները Սյունիքի մարզում
 
                                    Հուլիսի 3-ին, ժամը 00.03-ին մի շարք քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը լցվում են Սյնունիքի մարզի Սիսիան քաղաքի մի շարք փողոցների տներ և նկուղներ: Դեպքի մասին տեղյակ են պահվել կոմունալ ծառայությունների պետը և Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի աշխատակազմի ղեկավարը: Դեպքի վայրում են գտնվում նաև Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, խմբի պետի ժամանակավոր պաշտոնակատարը:
Նույն օրը ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվում են նաև Սյունիսի մարզի Աղիտու գյուղի մի շարք տներ և նկուղներ: Դեպքի մասին տեղյակ է պահվել Սյունիքի մարզի քաղաքաշինության պետը: Կստեղծվի հանձնաժողով վնասի չափը ճշտելու համար:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        