168.am-ը Երևանի բնակիչներից հետաքրքրվեց՝ արդյոք վերջիններս Հայաստանից ատագաղթելու և այլ երկրներում բնակություն հաստատելու ցանկություն ունե՞ն: Տեսախցիկի առջև խոսելու ցանկություն արտահայտում էին հիմնականում Երևանի այն բնակիչները, ովքեր Հայաստանից հեռանալու ցանկություն չունեին:
200-ից ավելի ծիրանով բեռնված ավտոմեքենա է սպասում իր հերթին: Գործարանի տնօրինությունն էլ վստահեցնում է՝ ամեն ինչ արվում է, որպեսզի մթերումն իրականացվի ժամանակին: Գործարանը ծիրանի 1 կիլոգրամը մթերում է 50 դրամով, կանխիկ վճարումով:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ այսօր նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանը փղախտով տառապող Աշոտ Գրիգորյանին հանձնեց նրա բուժման համար անհրաժեշտ վեց ամսվա դեղերի ողջ ծավալը։
Ժամը 18:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ 38-ամյա Գրիշա Պետրոսյանը, վարելով «Lexus» մակնիշի՝ 98 QU 888 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր ժայռաբեկորներին բախվելով հայտնվել ձորում՝ ժայռաբեկորների վրա:
Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ պաշտոնական Թբիլիսին վերացրել է երկիր առանց վիզայի մուտքի ռեժիմը Իրանի քաղաքացիների համար
Լենդրուշ Գեղամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չմասնակցելով ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանությանը, որպես հաշմանդամ ազատամարտիկ զինվորական կենսաթոշակ ստանալու և այլ իրավունքներից օգտվելու նպատակով խաբեությամբ ձեռք է բերել ՀԱԲ -ի «Ադանա» կամավորական ջոկատի կազմում 1989-1993 թվականների ընթացքում ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանությանը մասնակցելու և «կոնտուզիա» ստանալու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր:
Երևան քաղաքի երկու բնակիչների կողմից առանց իրացնելու նպատակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության և օժանդակության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում թվով երեք անձանց մեղադրանք է առաջադրվել:
Հուլիսի 3-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 6 շենքի 110-րդ բնակարանի բնակիչ Լ. Կանդիլյանը գտնվում է անօգնական վիճակում և նրա հոսպիտալացման համար անհրաժեշտ է օգնություն:
Արթիկի նախկին ենթաշրջանի Սպանդարյան գյուղում Բարսեղը իր 5 անչափահաս երեխաներին խնամում է միայնակ՝ առանց կնոջ: Նրանք ապրում են դեսուդենից հայթայթած շինանյութերով և իրենց ձեռքերով կառուցած տանը, որն ավելի շուտ վագոն-տնակ էր հիշեցնում:
ՀՀ Վերահսկիչ պալատին և ՀՀ կառավարությանն ուղղված պաշտոնական գրություններով ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, վերահսկողության արդյունքների վերաբերյալ, ըստ էության որևէ առարկություն չի ներկայացրել: Ավելին ներկայացվել է հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման վերաբերյալ
Լիսկան հայ ժողովրդից հափշտակել է 200 միլիոն դոլարից ավելի հարստություն: Մեր ժամանակների հակահերոս Սուրիկ Խաչատրյանը , երբ 1990 թվականին ներկայացավ Գորիս քաղաք, ուներ ընդամենը 2 սենյականոց անշուք 1 բնակարան եւ մեկ Վազ 06 մակնիշի մի քանի տարվա մեքենա: Թվարկեմ, թե դրանից հետո ինչեր է ձեռք բերել:
Գայանե Սահակյանն ասաց, որ Հայաստանից մարդիկ առանց խուճապի մեկնում են հանգստի: «Իրենց պլանները չեն փոխել: Ճիշտ է՝ Վրաստանում դեպքերը դեռ շարունակվում են, բայց այն ահավոր վիճակը չէ: Արդեն համեմատաբար կարգավորվում է, հոսպիտալացումներն այնտեղ բացարձակ չեն աճում: Պարզապես մարդիկ առաջին իսկ ախտանշանների դեպքում հավանաբար դիմում են»,- ասաց Գայանե Սահակյանը:
Այսօրվա իշխանությունները պետք է հասկանան, որ բնակչությունը չի ցանկանում իրենց կառավարված մոդելով ապրել և իրենք պետք է գիտակցեն, որ ժամանակն է, որ իշխանությունը փոխվի, և նոր մարդիկ ու կուսակցություններ գան իշխանության»,- նշեց Թևան Պողոսյանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դրական է վերաբերվում ՀՀ զինվորական դատախազության նախաձեռնությանը ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերը ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ ստեղծելու հարցին:
«Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնությունն ահազանգում է, որ 2.5 տարեկան Արտյոմ Հովհաննիսյանն ունի սրտի արատ, նրա կյանքին վտանգ է սպառնում: Այս՝ մեծ սրտով փոքրիկ մարդուկը բոլորիս աջակցության կարիքն ունի:
Այսօր Մոսկվայի Նիկուլինյան շրջանային դատարանը 3 տարվա ազատազրկման է ենթարկել 37-ամյա «օրենքով գող»` Լևան Աբուլաձեին, ով քրեական աշխարհում հայտնի է Լևան Սուխումսկի մականունով:
Այսօր Ազգային ժողովում մեծ իրարանցում էր: Մինչ «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» համաեվրոպական խորհրդաժողովը սկսվելը՝ ՀՀԿ-ական պատգամավորները նստելու տեղ էին փնտրում Նիստերի դահլիճում: Բանն այն է, որ ՀՀԿ-ականների նստատեղերը զբաղեցրել էին այդ քննարկմանը մասնակից արտասահմանցի հյուրերը:
Յունիբանկը «Զիգզագ» խանութների ցանցի հետ համատեղ հայտարարել է նոր ակցիա, որի շրջանակներում ապառիկ կարելի է գնել Bosch և Siemens սառնարաններ և սպասք լվացող մեքենաներ շահավետ պայմաններով` 0% կանխավճարով, 0% տարեկան տոկոսադրույքով և 0% միջնորդավճարով: Վարկի գումարը կազմում է մինչև 1,5 մլն դրամ, ժամկետը` 12 ամիս: Ակցիան գործում է մինչև 2013թ.-ի հուլիսի 31-ը:
Հուլիսի 5-ից մեկնարկում են Երևան-Բեյրութ ուղիղ ավիաչվերթներ: Դրանք տեղի կունենան շաբաթական 2 անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ: Բացման առիթով Հայաստան է ժամանելու լիբանանյան պաշտոնական ու գործարար շրջանակների մեծ ու ներկայացուցչական պատվիրակություն։
Ավազակության բացահայտում. ոստիկանների հետևողականության ու պրոֆեսիոնալիզմի շնորհիվ արդարությունն արագ վերականգնվեց: ՀՀ ոստիկանություն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության և առողջապահության վարչությունների կողմից մշտական բնակության վայր չունեցող անօթևան մարդկանց ժամանակավոր կացարաններով ապահովելու ծրագրի շրջանակում կազմակերպվել և անցկացվել են լաբորատոր-գործիքային հետազոտություններ:
Երկրի միջին հեռավորությունն Արեգակից մոտ 149.6 միլիոն կմ է, որն ընդունված է որպես 1 աստղագիտական միավոր (ա. մ.), սակայն քանի որ Երկրի ուղեծիրն էլիպսաձև է, այդ հեռավորությունը փոփոխվում է մոտ 147-152 միլիոն կմ-ի սահմաններում, և Երկիրն Արեգակից միշտ նույն հեռավորության վրա չէ:
«D» կարգի վարորդական վկայական ստանալ ցանկացող «B» կամ «C» կարգի վկայական ունեցող վարորդների համար «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությունը կազմակերպում է անվճար դասընթացներ՝ հետագայում ընկերությունում աշխատելու պայմանով:
Պետրոպավլովյան ամրոցից կեսօրյա համազարկի իրավունքը վերապահվել է Տարոն Մարգարյանին
Երկօրյա դադարից հետո «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 3-ին, արտարժութային գործարքներ տեղի ունեցան, որոնց արդյունքում դոլարի փոխարժեքը բարձրացավ։
Այսօր՝ հուլիսի 3-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյանի վարչական շրջանում գտնվող Թալինի ջրանցքում երեխայի դի կա, և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:
Ստացվում է, որ սպառողը, մի քանի անգամ ավելի թանկ վճարելով, չունի հնարավորություն իմանալու՝ ինչ է օգտագործում և հույսը պետք է դնի միայն պաղպաղակների հայտնի անվանումների վրա:
Չեչեն իսլամիստ գրոհայինների առաջնորդ Դոկու Ումարովը կոչ է արել ջիհադիստներին հարձակումներ կազմակերպել մի շարք թիրախների վրա, որոնց թվում 2014 թվականի Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերն են:
Հուլիսի 1-ին Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր Արշակունյաց և Բագրատունյաց պողոտաներում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել:
Գլխավոր դատախազը հայտարարել էր, որ այն գործերը, որոնք ստացել է Վերահսկիչ պալատից, որևէ խոսք չկա 700 միլիարդի կամ 70 միլիարդի մասին: Խոսքը գնում է ընդամենը 200-300 միլիոնի մասին, որը պետք է քննարկվի և ապացուցվի` չարաշահումներ կա՞ն, թե՞ չկան: Գլխավոր դատախազը հայտարարել է, որ 700 միլիարդի մասին խոսք չկա: Վերցրեք ու նայեք՝ նախագահն ի՞նչ է ասել: