
«Ար-Մոբիլ» ՓԲԸ-ի վարորդը «Նիվայով» բախվել է գյուղմթերք տեղափոխող «Երազին». «Երազը» կողաշրջվել է

Այսօր` հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 06:40-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում Երեւանի բնակիչ, 34-ամյա Մհեր Մարտիրոսյանը, վարելով «Վազ 2121» մակնիշի 510 MM 01 համարանիշի ավտոմեքենան, բախվել է 25-ամյա Լյուդվիգ Մկրտչյանի վարած «Երազ 762» մակնիշի 42 ԼՏ 505 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես shamshyan.com-ին հայտնել է է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Երազը, որում բարձված է եղել գյուղմթերք, կողաշրջվել է: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորվեր չկան:
Մանրամասները՝ shamshyan.com-ում