Բաժիններ՝

Մեծ «ռազբորկա» ՀՀԿ-ում. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Այս հինգշաբթի տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որը, դատելով ամեն ինչից, բավական թեժ է լինելու: Նշանակված նիստի մասին գործադիրի անդամներն արդեն իրազեկված են և բավական լարված սպասում են դրան: Դեռ շաբաթ օրը հրավիրված քննարկման ժամանակ Սերժ Սարգսյանը պարզ ասել էր, որ կուսակցությունում մեծ խոսակցություն է սպասվում:

Հանրապետական շրջանակներում վստահ են, որ խոսակցությունը ծանր է լինելու: Հանրապետականները վստահ են, որ Սերժ Սարգսյանը «բմբլահան» է անելու ՀՀԿ-ի հատկապես հակավարչապետական թևին և մասնավորապես ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` հաշվետվության քննարկման ժամանակ վարչապետին չպաշտպանելու համար: վերջինս դրա փոխարեն էլ ավելի էր թեժացրել քննարկումը` իր խոսքը համեմելով բյուջեն լափելու մասին հայտարարություններով:

Ու պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը, ինչպես արդեն գրվել է մամուլում, ԱԺ նախագահին արգելել է մեկնել Ուկրաինա, ուր նա պատրաստվում էր գնալ բավական մեծ պատվիրակության հետ:

Ուշագրավ է, որ հինգշաբթի օրը տեղի է ունենալու միայն ՀՀԿ ԳՄ նիստ, այսինքն, «ռազբորկան» նախ կընթանա ավելի նեղ շրջանակով` ՀՀԿ վերնախավի հետ, որին թերևս կհաջորդի ավելի լայն շրջանակի հետ խոսակցությունը (արդեն ՀՀԿ խորհրդի հետ)»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «ՀԺ»-ի այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս