Բաժիններ՝

«Բազմաֆունկցիոնալ» խայտառակ պատմություն. մամուլ

«Անցած հինգշաբթի կառավարությունը որոշում ընդունեց այսպես կոչված «բազմաֆունկցիոնալ» ՀԴՄ-ների վերաբերյալ, որի համաձայն, հուլիսի 1-ից` 500 միլիոն դրամից ավելի շրջանառություն ունեցող ընկերությունները պետք է օգտվեն հենց դրանցից:

Տնտեսվարողներն արդեն վճարել են յուրաքանչյուրի համար պահանջվող 900 դոլարները, սակայն նրանցից շատերը մինչ օրս չեն ստացել իրենց հասանելիք «բազմաֆունկցիոնալները»: Բնական հարց է ծագում, թե ինչու էր կառավարությունն այդքան շտապեցնում տնտեսվարողներին ու այդքան փող հավաքում նրանցից, եթե ինքը պատրաստ չէր այդ գործընթացին: Բայց սա ամենաաննշան հարցն է, որ ծագում է նոր ՀԴՄ-ների հետ կապված: Այս պատմությունը ուղղակի խայտառակություն է»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու խոստանում, որ դրան կանդրադառնա առաջիկայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031