Բացահայտում՝ 18 տարի անց

1995 թ. սեպտեմբերին ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել սեպտեմբերի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Սևանի շրջանային կապի հանգույցին պատկանող Սևան-Դդմաշեն հեռախոսային գծի Ծաղկունք-Դդմաշեն հատվածում տեղակայված 6 հեռագրասյուների գողության մասին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նշված գողությունը կատարելու կասկածանքով, օրերս բերման է ենթարկվել Ծաղկունք գյուղի բնակիչ, 1978 թ. ծնված Սերյոժա Գ.-ն, որը խոստովանական ցուցմունք է տվել, որ նշված 6 հեռագրասյուներն ինքը սղոցով կտրել ու տեղափոխել Ծաղկունք գյուղում գտնվող իրենց տան նկուղ:

1995 թ. կասեցված քրեական գործի վարույթը վերսկսվել է: Կատարվում է նախաքննություն: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031