Բաժիններ՝

Գյուղացիներին խաբել են. մամուլ

«Երեկ «Ժողովուրդի» խմբագրություն էին զանգահարել Արարատի մարզի Վանաշեն համայնքի բնակիչները: Վերջիններս շատ վրդովված պատմեցին, որ որոշ ժամանակ առաջ իրենք պարարտանյութի համար գումարներ են հավաքել, որպեսզի իրենց պարարտանյութ տրամադրեն: Սակայն մինչև այսօր գյուղապետարանից ո՜չ պարարտանյութն են հատկացնում, ո՜չ էլ գումարն են վերադարձնում: Եվ հիմա իրենք հայտնվել են անելանելի վիճակում. Չգիտեն՝ ինչ է լինելու իրենց հավաքած գումարների ճակատագիրը:

«Ժողովուրդի» զրուցակիցների խոսքով՝ այս մասին տեղյակ է նաև Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը՝ Լոնդիկը, սակայն որևէ քայլ չի ձեռնարկում խնդիրը կարգավորելու համար: Երբ փորձեցինք Վանաշենի ղեկավար Արտաշես Գրիգորյանից պարզել, նա «խոսքը կտուրը գցեց», թե ինքը հյուրեր ունի. «Մեզ մոտ նման խնդիր չկա, սխալ տեղեկություն է, պարարտանյութը բաժանվել է»: Իսկ Արարատի մարզպետի հեռախոսն անջատվածն էր»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031