
Հարսանիքը՝ «Փարավոնում»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող նորաբաց «Փարավոն» ռեստորանային համալիրում այս պահին տեղի է ունենում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Եվրոստան-Ույուտ» ՍՊԸ սեփականատեր Մանվել Բադեյանի դստեր հարսանեկան արարողությունը: Մասնակցում է քաղաքական ողջ էլիտան, այնտեղ է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ փեսան «Բարս» անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող ընկերության տնօրեն Մարինա Չատինյանի կրտսեր որդին է։ Վերջինիս ավագ որդին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դստեր ամուսինն է: Ի դեպ, Ռ. Քոչարյանն այս օրերին արտասահմանում է և չի մասնակցում հարսանեկան արարողությանը: