Բաժիններ՝

Բորիս Բերեզովսկին շարունակում է մնալ հետախուզման մեջ

Բորիս Բերեզովսկու միջազգային հետախուզումը դեռ չի դադարեցվել: Հանգուցյալ օլիգարխի որոնման աշխատանքները պաշտոնապես դեռ գտնվում է ակտիվ  գործընթացի մեջ: Ըստ «Փաստինֆոյի»՝ Ռուսաստանի ՆԳՆ-ի մամլո կենտրոնի ներկայացուցիչը «РИА Новости» լրատվական գործակալությանը հայտնել է, որ «ՌԴ ՆԳՆ Ազգային կենտրոնական բյուրոն չի կարող նախապատրաստել և Ինտերպոլին փոխանցել այն անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց հիման վրա պետք է Բորիս Բերեզովսկու վրայից հանվի միջազգային հետախուզումը, քանի որ դրա նախաձեռնողը Ռուսաստանի Քննչական կոմիտեն է: Սրա հետ միաժամանակ, Ռուսաստանի Քննչական կոմիտեն ՆԳՆ-ին տեղեկացրել է, որ քննությունը չունի որևէ պաշտոնական փաստաթուղթ մեղադրյալի մահվան մասին:  Այդ իսկ պատճառով գործը կարճելու և նրա հետախուզումը դադարեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու հիմքեր չկան»,- հայտնել են ՌԴ ՆԳՆ-ի մամլո կենտրոնից:

Իսկ մինչ այդ 10 օր առաջ ՌԴ Դատական կարգադրիչների դաշնային ծառայությունը հայտարարել է, որ այդ գերատեսչությունը նույնպես մինչև հիմա դեռ չունի օլիգարխի մահվան մասին պաշտոնական հավաստագիր:

Բերեզովսկին մահացել է 2013թ.-ի մարտ ամսին: Այժմ քննություն է իրականացվում կախվելու միջոցով կյանքից հեռացած բիզնեսմենի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս