
Սևանի ազգային պարկի մասհանումներն ավելի արդարացի կբաշխվեն

Կառավարությունն իր նիստում նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում, որի արդյունքում Գեղարքունիքի մարզի համայնքների վարչական տարածքներում ընդգրկված հողամասերի վարձավճարից գոյացած տարեկան գումարի 20 տոկոսը կփոխանցվի պետբյուջե` որպես ԱԱՀ, մնացած մասի 30 տոկոսը` այն համայնքների բյուջե, որոնց վարչական տարածքներում են նշված հողամասերը։ Նոր կարգը հաստատվել է այսօր՝ կառավարության նիստում։ Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում համապատասխան որոշում է կայացրել՝ հիմնավորելով, որ այդպիսով արդարացի կբաշխվեն Սևանի ազգային պարկի և համայնքների մասհանումները։
Ավելացնենք նաև, որ կառավարությունն այսօր ընդունել է Գեղարքունիքի մարզին վերաբերող մեկ այլ որոշում ևս։ Մանսավորապես, հաստատվել է Ազատի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշումը։