
Ստեղծվել է հայացքով ղեկավարվող առաջին ուլտրաբուքը (լուսանկարներ)

Tobii Շվեդական ընկերությունը մի քանի տարի զբաղվում է դյուրակիր համակարգիչների տեխնոլոգիական լուծումներով, որը հնարավորություն է տալիս աչքի շարժումներին հետևել: Այս մասին գրում է «Վեստին»` վկայակոչելով` Gizmag–ը:
Առաջին նման սարքավորումն ընկերությունը ցուցադրել է 2013 թվականին՝ CeBIT ցուցահանդեսի ժամանակ: Սարքի նախատիպը, որը թողարկել է Lenovo-ն, հնարավորությունը էր տալիս մեկ հայացքի միջոցով ղեկավարել կուրսորը, մեծացնել նկարները կամ հարմարեցնել էկրանի պայծառությունը:
Այժմ Tobii ընկերությունը հայտնել է այն մասին, որ իրեն հաջողվել է բարելավել այս տեխնոլոգիայի կիրառումը: Այժմ հնարավոր է այս տեխնոլոգիայի միջոցով աչքերով թերթել փաստաթղթերը՝ միևնույն ժամանակ օգտվելով մկնիկից, ստեղնաշարից, և այլն:
Առաջիկա ամսում Tobii-ն կցուցադրի ուլտրաբուքի նախատիպն ԱՄՆ-ում, Եվրոպայում և ասիական երկրներում: Ընկերությունը հույս ունի հետաքրքրել ZLM-ներին և արտադրողներին, ովքեր պատրաստ են ներմուծել այս տեխնոլոգիան իրենց արտադրանքներում: