
Ողբերգական ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. կա 1 զոհ, 7 վիրավոր

Ըստ shamshyan.com-ի՝ այսօր «Pajero» մակնիշի՝ 30 LS 438 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի վարչական շրջանի գերեզմանների մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 20 մ-ից ավելի գլորվելով՝ հայտնվել գետի և ձորի արանքում: Ինչպես դեպքի վայրից հայտնում էֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի մահացել է, 7 հոգի տեղափոխվել են Վայքի հիվանդանոց: Ըստ ֆոտոլրագրողի՝ մահացողը 4-5 տարեկան տղա էր:
Ֆոտոլրագրողր հայտնում է, որ նվշած ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Քանաքեռի բնակիչ Ա. Սարգսյանի անվամբ և ըստ վթարի վայրում հավաքվածների վարրոդը եղել է կին:
Կարդացեք այստեղ.