ՎՊ հաշվետվությունն արդեն Դատախազությունում է

ՀՀ Գլխավոր Դատախազությունն Ազգային ժողովից ստացել է  ՀՀ վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան  հաշվետվությունը: Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը։ «Օրենքով սահմանված կարգով արդեն ընթացք է տրվել եւ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հաշվետությունն ուսումնասիրվում է»,- նշել է նա:

Ինչ վերաբերում է նյութերում քրեաիրավական բնույթի խախտումների առկայությանը, Սոնա Տռուզյանը մանրամասնեց. «Մենք ընդամենը ստացել ենք հաշվետվությունը, որտեղ, ըստ էության, շարադրված են վերահսկիչ պալատի եզրահանգումները, իսկ հիմքերը մնացել են ՎՊ-ում եւ անհրաժեշտություն առաջանալու դեպքում դատախազությունը կդիմի ՎՊ-ին՝ տրամադրելու հիմքերը»:

Ի դեպ, նշենք, որ սա առաջին դեպքն է, երբ վերահսկիչ պալատի հաշվետությունը դատախազություն է ուղարկում Ազգային ժողովը։ Այլ խոսքով՝ ՎՊ-ի բացթողումը լրացրեց Ազգային Ժողովը։

Տեսանյութեր

Լրահոս