
Microsoft ընկերության ղեկավարը ներկայացրել է Windows 8.1-ի փորձնական տարբերակը

Microsoft ընկերությունը չորեքշաբքի օրը ներկայացրել է առավել բարելլաված Windows 8.1 օպերացիոն համակարգը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Այն ներկայացրել է ընկերության գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերը Սան Ֆրանցիոսկոյում ընթացող ծրագրավորողների համաժողովի ժամանակ: Նա խոստովանել է, որ Microsoft ընկերությանը շատ դժվար է օգտվողներին ստիպել գործածել նոր տարբերակն ու հարմարվել նոր ինտերֆեյսին: «Եկեք ավելի հեշտ դարձնենք հասանելիությունը դեպի հավելվածներ… ինչպես արդեն սովորել ենք»,- հայտարարել է նա:
Կարծիք կար, որ Windows 8-ի միջոցով ընկերությունը փորձ էր կատարում գրավվել սենսորային սարքավորումների շուկան: Եվ չնայած, ընկերությանը հաջողվել էր 7 ամսում վաճառել դրա ավելի քան 100 մլն լիցենզիան, շատ վերլուծաբաններ, ենթադրում են, որ հենց գնորդների դժգոհությունը Windows 8-ից մեկն է այն պատճառներից, թե ինչու անկում ապրեցին անկում ապրեցին անհատական համակարգիչների վաճառքները: