Որ քարտերն են նախընտրում հայերը
Այս տարվա առաջին եռամսյակի վերջի դրությամբ շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակը կազմել է 1.4 մլն, որը նախորդ եռամսյակի համեմատությամբ ավելացել է 5%-ով: Մասնավորապես, ԱրՔա քարտերի քանակը նախորդ եռամսյակի վերջի համեմատ ավելացել է 5%-ով և կազմել 518 հազար քարտ:
Միջազգային քարտային համակարգերի քարտերի քանակն ավելացել է 5%-ով և կազմել 873 հազար քարտ: Այդ թվում՝ VISA քարտերն ավելացել են 4%-ով և կազմել 543 հազար քարտ, իսկ MasterCard քարտերը՝ 7%-ով և կազմել 283 հազար:
2013 թ. առաջին եռամսյակում ՀՀ տարածքում վճարային քարտերով իրականացվել է 225.6 մլրդ դրամի 4.4 մլն գործառնություն: Քարտերով անկանխիկ գործառնությունների ծավալը կազմել է 20.6 մլրդ դրամ: Նշված անկանխիկ գործառնությունների ծավալում ինտերնետ միջավայրում իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 4.8 մլրդ դրամ (այդ թվում՝ էլեկտրոնային առևտուր՝ 0.8 մլրդ դրամ, քարտից քարտ փոխանցումներ՝ 3.9 մլրդ դրամ): Հաշվետու եռամսյակի ընթացքում քարտերով իրականացված անկանխիկ վճարումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 15%-ով և կազմել է քարտային գործառնությունների 9%-ը: