Բաժիններ՝

Արագածոտնում փորձում են լուծել պարտքերի վերադարձի խնդիրը

Արագածոտնի մարզում շարունակում է հրատապ մնալ նախորդ տարիներին գոյացած աշխատավարձերի և սոցվճարների պարտքերը վերադարձնելու խնդիրը։ Որոշ առաջընթաց այս գործում արդեն իսկ կա. նախորդ տարիներին գոյացած աշխատավարձերի և սոցվճարների պարտքերը տարեսկզբին եղել են 7.748 միլիարդ դրամ դրամ, որից առաջին կիսամյակում մարվել է 3.159 միլիարդը: Ներկայումս այդ պարտքը կազմում է 4.589 միլիարդ դրամ։

Այս հարցը քննարկվել է Արագածոտնի մարզխրհրդի այսօրվա նիստում և մնացած մասի մարման համար կազմված է ժամանակացույց: Խոսելով պարտքերի մարման մասին՝ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանն անդրադարձել է նաև առաջին վերարտադրության աշնանացան ցորենի գումարների հետ վերադարձմանը: Նշվել, որ այն իրականացնելու հարցը համայնքապետերի կարևորագույն խնդիրներից մեկն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս