Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի բնակիչ Վահրամ Համբարձումյանը զինվորներին ստրուկների հե՞տ է շփոթել… Թեև ստրուկների հետ էլ, կարծում ենք, այդպես չի կարելի վարվել:
Այսօր առավոտյան հրազենային վնասցածքից մահացած Եղվարդի ոստիկանապետ Կորյուն Հարությունյանի գործի քննությունը վարում է Հատուկ քննչական ծառայությունը: Այս մասին 168.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Գործի վերաբերյալ այլ մանրամասներ ոստիկանությունը չի հաղորդում:
««Արա՜, գողական ե՞ք, թե՝ պատգամավոր». այսպիսին էր ՀՀ ոստիկանապետի արձագանքը Գյումրիում վերջերս տեղի ունեցած հերթական միջկլանային, միջքաղաքական ընդհարման առիթով, որն, ինչպես և նախորդ դեպքերում, այս անգամ էլ մահացու ելք ունեցավ։ Հաշվեհարդար-ընդհարման երկու կողմերում Հայաստանի քաղաքական էլիտան ներկայացնող ոչ անհայտ անձինք են։
Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախագահության անդամներ Արամ Քոչարյանը, Սիրարփի Արշակյանը և Աստղիկ Ավետիսյանն ապրիլի 24-ից մայիսի 2-ը Իսպանիայում (Կատալոնիա) մասնակցում են «Boys don’t cry. Mainstreaming Gender in Youth Work» խորագիրը կրող ուսուցողական դասընթացին:
Հրանտ Միրզոյանը հայտարարել է, որ ավիատոմսերի գների հնարավոր աճը կանխելու համար իրենք որոշել են հավելյալ թռիչքներ իրականացնելու թույլտվություն շնորհել Аэрофлот, Россия, Международные авиалинии Украины, Уральские авиалинии, Сибирь և Полет ավիաընկերություններին:
«Պարոն Գաբրիելյանի ներկայացրած մոտեցումները, կարծում եմ, հիմք են ստեղծում, որպեսզի մենք կարողանանք պարոն Բագրատյանի հետ առավել արդյունավետ օրենքներ մշակել, որպեսզի այդ վերահսկողությունը կարողանանք պատշաճ ձևով իրականացնել»
«Այսինքն` ինչու պետք է փակվեն մանկապարտեզները, ասենք` մանկահասակ երեխանե՞րն են մասնակցելու հանրահավաքին, նման տեղեկությունները պարզապես ծիծաղելի են, իսկ ով հարցադրումներ ունի այս կապակցությամբ, կարող է գալ ու անձամբ տեսնել, թե ովքեր են մասնակցում հանրահավաքին»
Ամենաշատը տուժել է Բաղդադի նահանգը, ուր զոհվել է 211 և վիրավորվել է 486 մարդ:
«Ճշմարիտ լինելու համար նաև պետք է ասել, որ Պետրոս Ղազարյանի «ՈՒՐՎԱԳԻԾ» հաղորդաշարում հյուրընկալվելու հրավերներ հանրապետականները ստացել են և մերժել, քանզի աղմկոտ հեռուստաեթերները չեն մտնում մեր քարոզչական ռազմավարության մեջ»,- գրել է Արմեն Աշոտյանը:
Այս մասին Կիրվալիձեն հայտարարել է Վրաստանի կառավարության այսօրվա նիստում:
Նախատեսվում է առաջիկա հինգ տարվա ընթացքում երկրում ստեղծել շուրջօրյա խնամքի տուն և համայնքային ցերեկային կենտրոն և գնել կամ վարձակալել առնվազն 10 բնակարան կամ մեկ առանձնատուն` սատարող կացարան ստեղծելու համար։
Պարզվել է, որ հայտնաբերվածը ուսումնական հակատանկային 62M տիպի արկ է, որը տեղափոխվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանում` փորձաքննության համար:
2011 թվականի մայիսի 2-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի հատուկջոկատայինները նրան սպանեցին Պակիստանի Աբոտաբադ քաղաքի ծայրամասում գտնվող ամրացված տանը:
«Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի պատասխանատու անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու վերաբերյալ գործում այսօր ընդգրկվեց մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազության Կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կորյուն Փիլոյանը:
Սոչիի օլիմպիական խաղերին հյուրի կարգավիճակով ներկա է գտնվելու Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
168.am-ի հետ զրույցում Ստեփան Սաֆարյանը նշեց, որ այդ անձնավորությունը հեռախոսահամար էր թողել ակտիվիստների մոտ։ Սաֆարյանը զանգել ու զրուցել է Վարդանի հետ։
Ստուգումների քանակի ութ անգամ կրճատման արդյունքում վերականգնման ծավալը ոչ թե պակասել է, այլ ավելացել է, իսկ 2011 թվականին կտրուկ ավելացել է
Դրա հետևանքով վիրավորվել է 11 մարդ, որոնցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր:
Արմավիրի մարզի դատարանում շարունակվում է զինծառայողի կողմից աղջկան առևանգելու և բռնաբարելու գործով դատավարությունը։ Սերժանտ Մ.Արսենյանը և կրտսեր սերժանտ Գ.Մանուկյանը մեղադրվում ենք մայրաքաղաքից 28-ամյա աղջկան առևանգելու և Մուսալեռ գյուղի եկեղեցու մոտակայքում վերջինիս կամքին հակառակ նրա հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ։
Ընդհանուր առմամբ, փետրվարին Թուրքիայից Իրան ոսկու արտահանումն աճել է 18 տոկոսով՝ հասնելով 551.6 միլիոն դոլարի:
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում։
Խոսքը գնում է Nabucco West և TAP (Անդրադրիատիկ) գազամուղերի նախագծերի մասին, որոնք նախատեսված են ադրբեջանական գազը Եվրոպա փոխադրելու համար:
Մայիսի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին, 7-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան՝ 2-7մ/վրկ, 6-ին, 7-ին ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Մայիսի 2-ին, ժամը 13.26-ին ԱԻ նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասի Արագածի փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում հայտնաբերվել է պայթուցիկ սարք:
Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալիմի միջոցով Ասադին առաջարկվել է մինչև մայիսի 23-ը կա՛մ վերջ դնել արյունահեղությանը, կա՛մ էլ հրաժարական տալ:
Կառավարությունն այսօր քննարկեց «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած օրենքի նախագիծը և մերժեց դրա ընդունումը:
«Ես պիտի խնդրեմ իմ գործընկերներին՝ տարրական կուլտուրա ունենան, երբ Ազգային ժողովի նախագահը խոսում է, գոնե սպասեն ավարտի խոսքը»,- Ազգային ժողովի այսօրվա նիստում հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«ԳԱԶել» մակնիշի 35 OD 880 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Սարգսյանը ինքնազգացողության վատացման պատճառով կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հենվել ճամփեզրին:
168.am-ի հետ զրույցում Ստեփան Սաֆարյանը նշեց, որ այս պահին Միկոյան փողոցում են հավաքվել թաղային հեղինակություններ, որոնցից մեկը ակտիվիստներին հորդորել է՝ «Եթե լավով չհեռանաք, ուրիշ ձևով կբացատրենք»։ Սաֆարյանը տեղեկացրեց նաև, որ այս պահին ինքը Ժարուհի Փոստանջյանի հետ միասին գնում է Նորքի 5-րդ զանգված։
Նշվում է, որ Մահմուդ Ահմադինեժադին հարցաքննել են երկուշաբթի: