Բաժիններ՝

Գեղարվեստի ակադեմիայի գործում ներգրավվեց մեղադրող Կորյուն Փիլոյանը

«Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի պատասխանատու անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու վերաբերյալ գործում այսօր ընդգրկվեց մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազության Կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կորյուն Փիլոյանը: Նա մեղադրանքը կպաշտպանի մեղադրող Գրիգորյանի հետ մեկտեղ: Կ.Փիլոյանը դատարանին խնդրեց իրեն ժամանակ տրամադրել՝ մեկ աշխատանքային օր, ամբաստանյալներին լրացուցիչ հարցաքննելու միջնորդություն ներկայացնելու համար:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բավարարեց միջնորդությունը և դատական նիստը հետաձգեց մինչև մայիսի 7-ը:

Ըստ մեղադրանքի՝ «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի պրոռեկտոր Ս. Գևորգյանը և Ակադեմիայի համակարգչային գրաֆիկայի և դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Հ. Փայասլյան՝ միաժամանակ լինելով 2012-2013 թթ ուսումնական տարվա ընդունելության քննությունների ընդունող հանձնաժողովի` համապատասխանաբար նախագահի տեղակալ և պատասխանատու քարտուղար, իրենց վերապահված լիազորություններն օգտագործել են ծառայության շահերին հակառակ:

Նրանք, ըստ մեղադրանքի, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2012թ ապրիլին ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան Խ. Ազիզյանի միջնորդությամբ ընդունել են ակադեմիայի դիմորդ Էդուարդ Բարբարյանի ծնողներից` Ա. Ենոքյանից և Ա. Ֆահրադյանից, առանձնապես խոշոր չափերի 1.371.510 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՄՆ դոլար ստանալու առաջարկը: Այնուհետև 2012թ մայիսին Խ. Ազիզյանի միջոցով Ս. Գևորգյան և Հ. Փայասլյանը Ա. Ենոքյանից և Ա. Ֆահրադյանից ստացել են առանձնապես խոշոր չափերի` 1.371.510 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՄՆ դոլար կաշառք` ակադեմիայի դիմորդ Է. Բարբարյանի քննությունների արդյունքներն ակադեմիա ընդունվելու համար անցողիկ միավորներով ապահովելու միջոցով ակադեմիա ընդունելու համար:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս