Բաժիններ՝

Ուղիղ երկու տարի առաջ սպանվեց Ուսամա բեն Լադենը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուղիղ երկու տարի առաջ սպանվեց «Ալ Քադիայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենը: 2011 թվականի մայիսի 2-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի հատուկջոկատայինները նրան սպանեցին Պակիստանի Աբոտաբադ քաղաքի ծայրամասում գտնվող ամրացված տանը:

Նույն օրը երեկոյան բեն Լադենի վերացման մասին հայտարարեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Ամերիկացիները «թիվ մեկ ահաբեկչի» դիակը նետեցին Արաբական ծովը: Ընդ որում, Սպիտակ տան ղեկավարը որոշեց չհրապարակել սպանված բեն Լադենի լուսանկարները՝ բռնություններ չհրահրելու և դրանք քարոզչական գործիքի չվերածելու համար:

Բեն Լադենը եղել է միլիոնատեր և շինարարական մագնատ, 1968 թվականին ուղղաթիռի կործանվելու հետևանքով զոհված Մոհամեդ բեն Լադենի 52 երեխաներից 17-րդը: Ուսամա բեն Լադենը ծնվել է 1957 թվականի մարտի 10-ին, Ջիդդայում (Սաուդյան Արաբիա):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս