Վրաստանը պաշտոնապես որոշեց մասնակցել Սոչիի օլիմպիական խաղերին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն (ԱՕԿ) այսօր պաշտոնապես որոշում է ընդունել մասնակցել 2014 թվականին Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերին:

Վրաստանի ԱՕԿ-ի նախագահ Լերի Խաբելովը հայտարարել է, որ այդ որոշումը միաձայն ընդունվել է իրենց այսօրվա նիստում՝ Օլիմպիական խարտիայի հիման վրա և ելնելով Միջազգային օլիմպիական շարժման և վրացական սպորտի շահերից: Բոլոր ֆեդերացիաների ղեկավարներն աջակցել են այդ որոշմանը:

Խաբելովը հավելել է, որ Սոչիի օլիմպիական խաղերին հյուրի կարգավիճակով ներկա է գտնվելու Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ով սրանից առաջ քանիցս հայտարարել է, որ Վրաստանը մտադիր չէ բոյկոտել Սոչիի օլիմպիական խաղերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031