«Շահ Դենիզ» կոնսորցիումը սկսել է ընտրություն կատարել ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու ուղիների միջև

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական «Շահ Դենիզ» կոնսորցիումը, ով շահագործում է նույնանուն գազային հանքավայրը, սկսել է գնահատական տալ այն երկու խողովակաշարերի նախագծերին, որոնցով ադրբեջանական գազը կհայտնվի Եվրոպայում:

Խոսքը գնում է Nabucco West և TAP (Անդրադրիատիկ) գազամուղերի նախագծերի մասին, որոնք նախատեսված են ադրբեջանական գազը Եվրոպա փոխադրելու համար: Այս մասին ասվում է կոնսորցիումի տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ադրբեջանական գազը «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» (ԲԹԷ) և «Անդրանատոլիական» (TANAP) գազատարներով հասցվելու է ԵՄ-ի սահման, որտեղից էլ այն իր ուղին կշարունակի կա՛մ Nabucco West գազատարով, կա՛մ էլ TAP գազատարով:

Եթե ընտրությունը կանգ առնի Nabucco West գազատարի վրա, ապա ադրբեջանական գազը կհասցվի ավստրիական Բաումգարտեն, իսկ եթե ընտրվի TAP գազատարը, ապա ադրբեջանական գազը կհասցվի իտալական Պուլա:

«Շահ Դենիզ» գազային հանքավայրի մշակման երկրորդ փուլում արդյունահանվելիք գազը Եվրոպա կհասցվի 2019 թվականին:

Տեսանյութեր

Լրահոս