
Իրանը մարտին եռապատկել է գազի վաճառքի դիմաց Թուրքիայից ոսկու ներկրման ծավալը

Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը երեք անգամ մեծացրել է Թուրքիայից ոսկու ներկրումը՝ կապված վերջինիս կողմից իր գազի գնման հետ:
Թեհրանի ռադիոն հայտնել է, որ եթե այս տարվա փետրվարին Իրանը Թուրքիայից ներկրել էր 120 միլիոն դոլարի ոսկի, ապա մարտին այդ ցուցանիշը հասել է 380 միլիոն դոլարի:
Թեհրանի ռադիոն ուշադրություն է հրավիրում նրա վրա, որ չնայած ԱՄՆ-ի սահմանած բեռնարգելքին ու ֆինանսական պատժամիջոցներին՝ Իրանի ու Թուրքիայի միջև անդադար շարունակվում է բնական գազի առևտուրը:
Ընդհանուր առմամբ, փետրվարին Թուրքիայից Իրան ոսկու արտահանումն աճել է 18 տոկոսով՝ հասնելով 551.6 միլիոն դոլարի: Հունվարին այդ ցուցանիշը կազմել է 466 միլիոն դոլար: