Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյանը «տարրական կուլտուրա» է սովորեցնում իր գործընկերներին

«Ես պիտի խնդրեմ իմ գործընկերներին՝ տարրական կուլտուրա ունենան, երբ Ազգային ժողովի նախագահը խոսում է, գոնե սպասեն ավարտի խոսքը: Ես հասկանում եմ, որ պատգամավորներն ընդհանրապես մասնակցում են միայն քվեարկությունների համար, և երևի ես որոշում ընդունեմ, որ հարցերն ավարտենք, հետո քվեարկությունները կազմակերպենք»,- Ազգային ժողովի այսօրվա նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, երբ, ըստ սովորության, պատգամավորները քվեարկությունների ավարտից հետո մասսայաբար սկսեցին լքել դահլիճը, ինչի արդյունքում աղմուկը խանգարեց նիստը վարող ԱԺ նախագահին, ով այդ պահին փորձում էր հայտարարել քննարկվելիք հարցերի հաջորդականությունը:

«Ես ուզում եմ իմ գործընկերներին, որ միջանցքով քայլում են, նաև հիշեցնել, որ, ԱԺ կանոնակարգի 6-րդ հոդվածի համաձայն, պատգամավորը պարտավոր է մասնակցել Ազգային ժողովի նիստերին: Խնդրում եմ բոլոր պատգամավորներին՝ իրենց օրենսդրական գործունեությամբ զբաղվեն և հարգեն իրենց գործընկերներին»,-հայտարարեց ԱԺ նախագահը՝ հավելելով, որ խորհրդարանի քարտուղարությանը հանձնարարում է յուրաքանչյուր նիստին երեք անգամ ստուգել ներկա-բացակաները և այդ տեղեկատվությունը տեղադրել կայքում: «Լրատվամիջոցներին խնդրում եմ ուշադիր լինել և տարածել բոլոր սոցկայքերում, սոցհամակարգերում, սոցցանցերում, որպեսզի ընտրողները մյուս անգամ նման պատգամավորի չընտրեն և չգործուղեն ԱԺ»,-ընդգծեց նա:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031