Բաժիններ՝

Ասադին վերջնագիր է ներկայացվել, նրա հղի կինն ու երեք երեխաները ռուսական սուզանավով փախել են Իրան. մամուլ

Թուրքական Haberler.com լրատվական կայքի փոխանցմամբ՝ Սիրիայում քիմիական զենքի կիրառումից հետո իրավիճակը վատթարանում է օրեցօր: Միջազգային հետախուզական աղբյուրները հայտնում են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն արդեն իսկ սպառել է իր բոլոր «հաղթաթղթերը»:

Այդպիսի պայմաններում Բաշար Ասադի կին Ասմա Ասադը, ով գտնվում է հղիության վեցերորդ ամսում, իր երկու որդու և դստեր հետ, 6 թիկնապահի ուղեկցությամբ որոշ ժամանակ առաջ գաղտնի կերպ ռուսական սուզանավով Տարտուս նավահանգստից փախել են Իրան, որտեղից էլ պետք է մեկնեն Մեծ Բրիտանիա:

Այստեղ բնակվում է նրա մայրը՝ Սահար ալ-Ախրասը, ով պետք է ժամանի Իրան և իր դստերն ուղեկցի Մեծ Բրիտանիա: Սակայն 2012 թվականի մարտի 23-ին ԵՄ-ի անդամ երկրներն արգելք են դրել Մեծ Բրիտանիայում ծնված Ասմա Ասադի կողմից ԵՄ-ի երկրներով ճամփորդելու վրա և սառեցրել են ԵՄ-ի երկրներում նրա ունեցած գույքը:

Նշվում է, որ Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալիմի միջոցով Ասադին առաջարկվել է մինչև մայիսի 23-ը կա՛մ վերջ դնել արյունահեղությանը, կա՛մ էլ հրաժարական տալ:

Հաղորդվում է նաև, որ եթե Ասադը դրական պատասխան չտա այս վերջին կոչին, ապա ԱՄՆ-ի գլխավորությամբ 9 երկիր ռազմական միջամտություն կցուցաբերի Սիրիայում: Ընդ որում, այդ գործողությունն անցկացվելու է ՆԱՏՕ-ի հովանու ներքո և միաժամանակ սկսվելու է ցամաքից, օդից ու ջրից:

Այդ երկրների թվում նշվում են նաև Գերմանիան, Իտալիան, Իսպանիան: Համապատասխան որոշումն ընդունվել է Նիդերլանդներում: Թուրքական լրատվամիջոցը հայտնում է, որ սրանից առաջ Բաշար Ասադը զգուշացվել է ևս երկու անգամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս