Բաժիններ՝

Վլադիմիր Գասպարյանը խոստովանում է. Նման դեպքերը շարունակություն են ունենում, երբ մենք չենք անում կանխարգելիչ միջոցառումներ և չենք աշխատում

Լրագրողների դիտարկմանը, որ Գյումրիում մտավախություն կա, որ ապրիլի 23-ին տեղի ունեցած միջադեպը կարող է շարունակություն կունենալ, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն, ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ այսպես է արձագանքել.

«Ես համոզմունք ունեմ, որ նման դեպքերը շարունակություն են ունենում, երբ մենք չենք անում կանխարգելիչ միջոցառումներ և չենք աշխատում: Նման պրակտիկան այլևս չի լինելու այստեղ: Քիչ առաջ ես խորհրդակցում էի ղեկավարության հետ և դրել եմ կոնկրետ խնդիրներ. բոլոր նրանք, ովքեր այսպես ասած թիմ են կազմում այս կամ այն կլանի, այս կամ այն խմբավորման, մեր կողմից անընդհատ լինելու են հսկողության տակ: Ես խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր մտածում են, թե դեռ շարունակելու են այսպես՝ հասկանան, որ իրենց օրերը հաշվված են: Այդ երևույթներին, որ մտածում են նույն ձևով կշարունակեն… այ արտագաղթը դրանց համար կլինի: Այ այդ արտագաղթը ես կկազմակերպեմ: Բայց այս երկրում այլևս չեմ հանդուրժելու նման բան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930