«Անբասիր ծառայության համար»
ՀՀ Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանության է արժանացել «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ծառայությունում նախատեսել խրախուսանքի նոր տեսակ` «Անբասիր ծառայության համար» մեդալ։
Բացի այդ, ՀՀ կառավարությունը որոշել է Հայաստանի Հանրապետությունում մայիսի 5-ը նշել որպես հարկադիր կատարողի օր։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նաև «Դատախազական ծառայության մասին» օրենքի և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին։ «Դատախազական ծառայության մասին» օրենքի նախագիծը կարգավորում է դատախազության աշխատակազմում պետական ծառայության հարաբերությունները։
Հավանության է արժանացել Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրի կատարման 2012 թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու ՀՀ օրենքի նախագիծը։