Լավ կլիներ, որ Դուք բոլորդ, հարգելի թեկնածուներ, լուրջ մտածեիք այն իսկական երևանցիների մասին, ովքեր զոհեր դարձան մի քանի հոգու գրպանի հարստացման համար, իսկ կատարողները շատ լավ մարսեցին և շարունակում են մարսել:
Վրաերթի հետևանքով մահացած Նարեկ Զարգարյանի մայրը՝ իրավահաջորդ Կամելա Սաֆարյանը բաց նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ խնդրելով հանձնարարել «համապատասխան պաշտոնյաներին պատասխանատվությամբ մոտենալ իրենց պարտականություններին և ցուցաբերել մասնագիտական, այլ ոչ թե հայեցողական մոտեցում»:
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով ներկայումս բուժում է ստանում Բելգիայում, ֆեյսբուքի իր էջում զետեղել է այս նկարը՝ հետևյալ մակագրությամբ. «Եթէ ամեն ինչ բարեյաջող ընթանայ, այս բելգիացի վիրաբոյժին պիտի երկար յիշեմ երախտագիտութեամբ…»։
Այս մասին երեկ հայտնել են սիրիացի ընդդիմադիրները:
Հարցին, թե՝ ինչո՞ւ պիտի ՀՀ քաղաքացին հավատա արդեն հինգ տարի պոշտանավարած Սերժ Սարգսյանին, երբ արտագաղթը չի նվազել, Զդիսլավ Ռաչինսկին պատասխանեց. «Պետք է հավատաք, որովհետև նա մի նախագահ է, ով ընտրվել է ընտրությունների միջոցով և միջազգային հանրության կողմից ճանաչվել է»:
ԵԽԽՎ նախագահը հայտնել է, որ մոտ ժամանակներս այցելելու է Հայաստան և Ադրբեջան:
Կենտրոն համայքում գտնվող ՍԱՍ սուպերմարկետներիաշխատակիցներից ոչ մեկ մեկը չհաստատեց սույն տեղեկությունը: Aravot.am-ի հետ զրույցում այդ տեղեկությունը չհաստատեցին նաև վերադասները:
Առնետները դոմիկի շուրջբոլորն են ու սովորական առնետներ չեն՝ շատ մեծ են:Քանի անգամ պատահել ա` աչքս կպել ա, արթնացել, տեսել եմ՝ տղայիս դեմքին: Հասկանո՞ւմ եք, էս վախը մեզ խելագարության կհասցնի: Ամբողջ գիշեր հանգիստ քնել չկա, վախը սրտներումս ա, որ երեխեքին վնաս կտան:
«Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը մեկնաբանել է Մադրիդի «Ատլետիկոյի» առաջատար Ռադամել Ֆալկաոյի հավանական տեղափոխությունը լոնդոնյան ակումբ։
Ժամը 22.00-ի դրությամբ հարազատների հավաստմամբ քաղաքացին գտնվում է համեմատաբար հավասարակշիռ վիճակում. հավաստիացնում է, որ օգնության կարիք չունի և բնակարանի դուռը առավոտյան կբացի իր կամքով: Հարազատների պահանջով և ելնելով ստեղծված իրավիճակից` որոշում է կայացվել բնակարան մուտք չգործել:
Արտգործնախարարների նոր հանդիպումը տեղի կունենա մայիսին՝ արդեն մի քանի օր անց Կրակովում:
«Ձեր իսկ քարոզարշավին, Ձեր իսկ թիմակիցներն օրը ցերեկով լրագրողի նկատմամբ բռնություն են կիրառում՝ ծեծի ենթարկելով նրան, խոչընդոտում նրա մասնագիտական գործունեությունը, որի մասին հայտնի է դարձել հենց նույն օրն ու խոսվել է այդ մասին նաև դրան հաջորդող օրերին, սակայն Դուք այդպես էլ չարձագանքեցիք դրան. չեմ կարծում, թե անտեղյակ եք կատարվածից»
Ապրիլի 24-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Սեատ Տոլեդո» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Էջմիածին ճանապարհին՝ Դաշտավան գյուղի հատվածում, բախվել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի և դուրս գալով ճանապարհի երթևեկելի գոտուց` ընկել ջրատարը:
Զինծառայողը մահացել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոպիտալում:
Մենք ի վիճակի ենք և՛ ինքնուրույն պատասխանատվություններ վերցնելու, և՛ էականորեն օժանդակելու այն ուժերին, որոնք անկեղծորեն շահագրգիռ են կառուցողական գործունեություն ծավալելու երկրի համար կարևորագույն ոլորտներում։
Սի Ծինփինը որոշել է գնալ նման քայլի՝ բանակին «թափ տալու» և զինծառայողների մարտական ոգին բարձրացնելու համար:
Ապրիլի 24-ին, ժամը 08.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 4 շենքի բակում վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Սեուլը հայտարարել է, որ եթե Փհենյանից ստանա մերժում, ապա կդիմի վճռական միջոցների՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչի մասին է գնում խոսքը:
«Չնայած դեռևս պաշտոնապես չեն բացահայտվել լրագրողի նկատմամբ բռնություն կիրառած անձինք, այդուհանդերձ վստահաբար կարելի է նշել, որ փողոցային արժեքներով և քրեական կանոններով առաջնորդվող անհատներին դժվար է բացատրել խոսքի ազատության բարձրագույն արժեքը, ինչպես նաև լրագրողի առաքելության վեհությունն ու կարևորությունը»
Ընտրակաշառքի մասին խոսում են այնպիսի ուժեր, որոնք իրենք են այդպես աշխատում, անունները և հասցեները կան, և հարմար առիթով դրանք կհրապարակենք, հրեշտակի կերպարանքով այլոց փորձում են սևացնել գործիչներ, որոնք չեն ուզում նկատել, թե իրենց գլխին ինչ կա:
Այսօր մեկնարկում է «Քրդական հարցի» լուծման ամենակարևոր փուլը:
«Իսկ ի՞նչ է, հասարակական կարգը, սահմանված կարգը, բացառությամբ արձանագրային ընթացակարգի բոլորի համար չէ՞… Բոլորի համար է, ու բոլորն էլ, անկախ իրենց քսակի և կուսակցության մեծությունից, պետք է ենթարկվեն, ինչը և ի պատիվ Գ.Ծառուկյանի արեց ինքը»
9 տարի առաջ վարչապետ Ռեջեփ Էրդողանը ողջ խորհրդարանի աջակցությամբ նամակ ուղարկեց Հայաստանի նախագահին (Ռոբերտ Քոչարյանին):
Ապրիլի 25-ին, ժամը 10.03-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Խորենացի փողոցի թիվ 2 հասցեում այրվում է հագուստի խանութ:
10 խաղով որակազրկելու մասին որոշումն իսկական ողբերգություն է «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսի համար։
Վ. Ղուկասյանի «Լադա-Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ՝ նստելատեղի կողքին հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող, առանց գործարանային համարի և պահունակի «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ և չպարզված տեսակի ատրճանակ` պահունակով, լիցքավորված 3 հատ 6,35 մմ տրամաչափի փամփուշտներով:
Մեր թշնամիները ձգտում են կործանարար պատերազմներ սանձազերծել տարածաշրջանում՝ խանգարելու համար տարածաշրջանային ուժերի զարգացմանը:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի 4 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 2.5 միավորով գլխավորում են 4 շախմատիստներ, որոնց թվում է նաև Լևոն Արոնյանը։
Թումանյան-Ալավերդի ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 56-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Այն ստացել է Büyükada (թարգմանաբար՝ Մեծ կղզի) անվանումը: