«Տեխնոլոգիաներին անհրաժեշտ են աղջիկներ» (տեսանյութ)

Այսօր՝ ապրիլի 25-ին, Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Տեխնոլոգիաներին անհրաժեշտ են աղջիկներ» խորագրով ֆորումը:

Ֆորումի նպատակն էր քաջալերել հայ աղջիկներին՝ սկսելու կարիերան տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտում:

Ֆորումի ժամանակ ՏՀՏ ոլորտում հաջողությունների հասած ղեկավար կանայք՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամից, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից, Հայկական վիրտուալ համալսարանից և այլ կառույցներից, ներկայացրեցին իրենց գործունեությունը և մի շարք խորհուրդներ տվեցին ֆորումի մասնակիցներին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ մասին տեսանյութը:

Նշենք, որ տեսանյութում տեղ են գտել հատվածներ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների մասին պատմող հոլովակից, որը նույնպես ներկայացվել է ֆորումի ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930