Ձերբակալվել է Դեդ Հասանի գաղտնի պատվիրակը (տեսանյութ)
«Прайм Крайм» կայքի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Կիևում ձերբակալվել և հերթական անգամ երկրից արտաքսվել է ռուսաստանաբնակ ադրբեջանցի քրեական հեղինակություն, 38-ամյա Բաղըշ Ալիևը՝ Վաղան մականունով:
Վաղայի հետ ձերբակալվել են ևս 5 ադրբեջանցիներ, ովքեր, ինչպես պարզվել է՝ ապահովում էին Վաղայի անվտանգությունը: Առավոտյան թռիչքով՝ «Բորիսպոլ» օդանավակայանից բոլոր ձերբակալվածները արտաքսվել են Ադրբեջան:
Կայքը նաև տեղեկացնում է, որ վերջին երկու տարիների ընթացքում արդեն երրորդ անգամն է, ինչ Վաղան արտաքսվում է Ուկրաինայից: Նա Ուկրաինայում համարվում է վերջերս սպանված «գողական աշխարհում հեղինակություն» համարվող Դեդ հասանի գաղտնի պատվիրակը: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հասանի սպանությունից հետո Վաղան հակարտության մեջ է գտնվում Ուկրաինայում հայտնի մի քանի վրացի «օրենքով գողերի» հետ: