Սաակաշվիլին այցելել է Ախալքալաքի հայկական եկեղեցի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր այցելել է Ախալքալաքի թիվ 3 միջնակարգ դպրոց և ներկա է գտնվել Վրաստանի պատմության դասընթացին: Նախագահը դպրոցում զրուցել է աշակերտների հետ և ուշադրությունը կենտրոնացրել է երկրի նորագույն պատմության ասպեկտների վրա:

Միխեիլ Սաակաշվիլին այցելել է նաև Ախալքալաքի հայկական եկեղեցի և ներկա է գտնվել պատարագի: Տարածաշրջանի ժողովրդի հետ զրույցում նա անդրադարձել է տարածաշրջանի զարգացման խնդրին՝ առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով երկաթուղու կառուցման վրա:

Սաակաշվիլին խոսել է հայ և վրացի ժողովուրդների պատմական բարեկամության մասին և ընդգծել է, որ անհրաժեշտ է խորացնել այդ բարեկամությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930