ԼՂ հակամարտության ձգձգումն ապահովում է «մեծ ուժերի» շահերը. Ադրբեջանում Իրանի դեսպան

Ադրբեջանական 1news.az լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Պակ Այինն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին.

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելու պատճառը ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ այդ խնդիրը լուծելու անկարողությունն է: Կարծում եմ, որ դա որևէ կապ չունի Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների հետ: Իրանա-ադրբեջանական կապերը ձևավորվել են երկու հարևան երկրների միջև հարաբերությունների շրջանակներում:

Ադրբեջանի հետ բարեկամակական հարաբերություններ ունեցող մյուս երկրներն է՛լ ավելի լայն հարաբերություններ են պահպանում Հայաստանի հետ, քան՝ Իրանը: Կարծում եմ, որ Իրանի հանդեպ մեղադրանք հնչեցնելով՝ մի շարք անձինք ձգտում են կոծկել ԵԱՀԿ Մինսկի խմբի թույլ կողմերը:

Հակամարտության ձգձգումն ապահովում է «մեծ ուժերի», ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների շահերը: Այդ ուժերը չեն ձեռնարկում լուրջ ջանքեր հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձգձգումը չի ծառայում տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը: Իրանը կողմնակից է այդ հակամարտության շուտափույթ կարգավորմանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930