Մահվան ելքով վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին
Ապրիլի 18-ին, ժամը 16.20-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 14-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես» մակնիշի 71 ՕՕ 100 պետհամարանիշով (վարորդ Տիգրան Գրիգորյան, ծնվ.1987 թ.) և «Մերսեդես» մակնիշի 28 ԼՏ 944 պետհամարանիշով (վարորդ Կարեն Ղազարյան, ծնվ.1982 թ.) ավտոմեքենաները: Մինչ հրշեջ – փրկարարների կանչի վայր հասնելը` Տ.Գրիգորյանը և «Մերսեդես» մակնիշի 28 ԼՏ 944 պետհամարանիշով ավտոմեքենայի ուղևոր Հովիկ Հարությունյանը (ծնվ.1987 թ.) հոսպիտալացվել են Մասիս քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ Տ.Գրիգորյանը զոհվել է, իսկ Հ.Հարությունյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: