Ինչո՞ւ է քույրը դիտավորությամբ սպանել եղբորը
Նախկինում դատվածություն չունեցող Տիգրանուհի Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի սեպտեմբերի 12-ին` ժամը 16-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Գր. Նարեկացի X հասցեում գտնվող իր տանը եղբոր` Վիգեն Ա.-ի հետ կենցաղային հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ, վերջինիս առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ, դանակով երկու անգամ հարվածել է Վիգեն Ա.-ի կրծքավանդակի շրջանում և վերջինիս առողջությանը պատճառել ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
Բացի այդ, Տիգրանուհի Ա.-ը 2012 թվականի նոյեմբերի 18-ին` ժամը 21-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Գր.Նարեկացի X հասցեում գտնվող իր տանը, կրկին կենցաղային հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մի քանի անգամ դանակով հարվածներ է հասցրել եղբորը` Վիգեն Ա.-ին, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է։
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորում:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net