Վրաստանի ճակատագիրը վճռվում է նաև Ջավախքում. Միխեիլ Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ախալքալաք կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ այն բոլոր խոսակցությունները, թե իրենք պետք է վավերացնեն ինչ-ինչ փաստաթղթեր, Ջավախքն «արհեստականորեն հեռացնում» են Վրաստանից (խոսքը Տարածաշրջանային լեզուների ու փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի վավերացման պահանջի մասին է, որով նախատեսվում է Վրաստանում տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալ հայերենին – 168.am):

Նա հավելել է, որ հանդես է գալիս Ռուսաստանի հետ բաց հարաբերությունների օգտին, առևտրային ու մշակութային հարբերությունների օգտին, սակայն Ռուսաստանի հետ հարաբերություններում ինքնիշխանության թեմայով խաղերը, Եվրոպայի հանդեպ երկակի մոտեցումները ստեղծում են բարդագույն խնդիր, եթե դա ժամանակին չկասեցվի այդ տարածաշրջանում.

«Այս մասին ես ասում եմ գործի մեծ իմացությամբ, որովհետև ես իսկապես սիրտ ու հոգի եմ ներդրել այս շրջանի զարգացման, Վրաստանի կազմում այս շրջանի ամրապնդման մեջ: Դա Վրաստանի ժամանակակից պատմության չպատմված մասերից է:

Ի՞նչ տեղի ունեցավ այստեղ, ինչպե՞ս մենք հասանք այդ ամենին: Խաղաղ ձևով, առանց որևէ աղմուկի, գովազդի ու PR-ի: Այժմ աղմուկ բարձրացնելով՝ կարելի է ամեն ինչ գցել ջուրը, եթե Վրաստանը չպահպանի իր ինքնիշխանությունն ու դեպի Եվրոպա ուղղվածությունը: Դրա պոտենցիալը գոյություն ունի:

Քանի դեռ ես նախագահ եմ, դա տեղի չի ունենա, սակայն մենք բոլորս պետք է համատեղ կանգնեցնենք այդ միտումներ, որովհետ Վրաստանի ճակատագիրը վճռվում է նաև Ջավախքում»:

Տեսանյութեր

Լրահոս