Հոլիվուդյան բազմաթիվ աստղեր տարբեր ժամանակներում դիմել են կրծքերի արհեստական մեծացման վիրահատության: Eg.ru-ն կազմել է այն աստղերի ցանկը, ովքեր, ամենայն հավանականությամբ, դիմել են այդպիսի վիրահատության:
Ամերիկյան «The Ultimate Fighter» ռեալիթի նախագծի շրջանակներում անցկացվող «Խառը մարտարվեստների» մրցույթի ժամանակ գրանցվել է պատմության մեջ ամենադաժան նոքաութներից մեկը, երբ սևամորթ մարտիկ Ուրիա Հոլը ոտքի հուժկու հարվածով գետնին է տապալել Ադամ Սելլային, ով անմիջապես կորցրել է գիտակցությունը:
Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակն այն կարծիքին է, որ ամերիկյան հսկան, չնայած սմարթֆոնների շուկայում գրանցած տպավորիչ հաջողություններին, պարտվում է հարավկորեական Samsung ընկերության հետ պատերազմում, որն ուղղված է շուկայում գերիշխող դիրք ունենալուն:
168.am-ի տեղեկություններով՝ անցած գիշեր Երևանի կենդանաբանական այգում հերթական դեպքն է արձանագրվել: Մեր տեղեկություններով՝ շները հարձակվել են մուֆլոնների վրա և խեղդամահ են արել մի քանի (մեր աղբյուրների փոխանցմամբ՝ թվով երեք) մուֆլոնների: Թե ինչպե՞ս են շները մտել մուֆլոնների վանդակը՝ հայտնի չէ:
Եթե նկատել եք, առաջադրված ուժերը Սերժ Սարգսյանին առանձնապես չեն քննադատում, այլ մրցակցում են իրար հետ, թե ո՞վ ավելի կոռեկտ, ավելի բարեհամբույր կգտնվի Սերժ Սարգսյանի նկատմամբ: Սրա բացատրությունը հետևյալն է` նրանք հասկանում են, որ իրենց վերջնական արդյունքը գրելու է Սերժ Սարգսյանը:
2012թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության կողմից անմիջական դատախազական ղեկավարում և հսկողություն է իրականացվել 76 նյութերի նախապատրաստման և 14 քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ:
Տարածքային անձնագրային ծառայություններն աշխատելու են նաև փետրվարի 9-ի և 10-ի ոչ աշխատանքային օրերին` հերթափոխով, ժամը 9.00-ից մինչև 18.00-ն
Եթե հրշեջները ուշանային և ժամանակին չմարեին առաջացած կրակը, վնասը ավելի մեծ չափերի կլիներ և հնարավոր է՝ մարդկային զոհեր լինեին։
«Չելսիի» իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսը նկարահանվել է Samsung-ի կենցաղային տեխնիկայի գովազդում:
Ձեռնարկված գործողությունների արդյունքում ձերբակալվածներից մեկի բնակարանում հայտնաբերվել է «Նագան» տեսակի ատրճանակ, որի խմբին պատկանող զենքից, ըստ մասնագետների կարծիքի, արձակվել է դեպքի վայրում հայտնաբերված գնդակը:
Ս. Գաբրիելյանը պատիժը կրելով ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿ հիմնարկում, 2012թ. ապրիլի 25-ին «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով Երևանի բնակչուհի Վարդիթերի հետ, նախ ճշտել է վերջինիս բջջային հեռախոսահամարը:
Նախարարի հորդորին ի պատասխան Անդրեաս Ղուկասյանը և նրա բժիշկները որոշել են հրաժարվել առաջարկից և ընտրել են այլ ճանապարհ` փետրվարի 11-ին, հացադուլի վայրը չլքելով, տեղում հանձնել արյան և այլ անալիզներ։
«Ինչ վերաբերում է շիզոֆրենիայի եզրին հասած հոգու հուզմունքի դրսևորումներին՝ կապված իմ «տեռորապաշտ» էության կամ «ԿԳԲ»-ի գործակալ լինելու հետ ապա թողնում եմ դրանք անպատասխան»,- ասել է դաշնակցական պատգամավորը
ComScore հետազոտական ընկերության տվյալների համաձայն՝ աշխարհի խոշորագույն որոնման համակարգը շարունակում է մնալ Google-ը:
Գյումրիի նախկին քաղաքապետի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի նկատմամբ ոստիկանության Գյումրիի բաժնում, ապա նաև ձերբակալվածների պահման վայրում բռնություն է գործադրվել:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ի ժամը 15։00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
«Անդրեաս Ղուկասեանին եմ հանձնել բաց նամակը հանդես գալու որպես միացեալ թեկնածու»,- այս մակագրությամբ քիչ առաջ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն իր էջում զետեղել է այս նկարը։
Այսօր հարձակում է կատարվել «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի վրա: Հարձակումը կատարվել է Էրեբունի վարչական շրջանում գտնվող նախընտրական շտաբի վրա:
Հայաստանյան 22 բանկերի զուտ շահույթը հարկումից հետո 2012 թվականին կազմել է 42 միլիարդ 424 միլիոն դրամ կամ մոտավորապես 104 միլիոն դրամ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկը։
Առանց ֆերմերների համառ աշխատանքի պետական աջակցությունը չի լուծի գյուղի զարգացման խնդիրը։ Այդ մասին Թալին քաղաքի ընտրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել է Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախընթաց հինգ տարիների ընթացքում դիմակայելով արտաքին տարաբնույթ մարտահրավերիներին՝ համաշխարհային ճգնաժամին հատկապես, վարելով ճկուն քաղաքականություն, Սերժ Սարգսյանը անձնական մեծ ջանքեր է ներդրել մեր երկրի առաջընթացը, կայունությունը ապահովելու, ժողովրդավարական նորմերն ու մեխանիզմները ամրապնդելու տարածաշրջանային գործընթացներում նախաձեռնողականություն եւ հստակություն ցուցաբերելու բնագծերում:
Փետրվարի 9-ին, ժամը 09.05-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից որովայնի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Մհեր Վոլոդյայի Եղշատյանը (ծնված 1976թ., Բերդի զ/կ):
Քիչ առաջ խոշոր հրդեհ է բռնկվել Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Մայամի» ռեստորանային համալիրում։
Եթե ամրոցի վրա գրոհն ինչ-ինչ պատճառներով հաջողությամբ չի պսակվում, ապա հարկավոր է սկսել նրա պաշարումը: Կարծում եմ` սա է Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին նախաձեռնության նպատակը:
Փետրվարի 9-ին, ժամը 12.39-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Շիրակի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 7 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում:
Երկիրն ընթանում է ճիշտ ուղղությամբ:
քսանամյա Ռոման Զ.-ն 2012թ. հոկտեմբերի սկզբներին ընկերություն անելու նպատակով ծանոթացել է անչափահաս բնակչուհի` 1998թ. ծնված Գայանե Հ.-ի հետ:
Նրանք, ովքեր չմիացան ինձ, միացան Սերժ Սարգսյանին, և նրանք ընդունում են, որ այս ընտրությունները օրինական են` անկախ նրանից, թե հետո ինչ բացատրություն կտան, կփորձեն հետընտրական պայքարի իմիտացիա ստեղծել:
Հարցին, թե մտահոգություն չունե՞ք, որ հարցաքննության կկանչեն նաև Ձեզ, Վարդան Սեդրակյանը պատասխանեց. «Ոչ: Երբ կկանչեն այդ ժամանակ կխոսենք: Ինձ առայժմ որևէ մեկը չի զանգահարել, որևէ բան չի ասել»:
Այս մասին երեկ հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Ադնան Մահմուդը: