Բաժիններ՝

Որոնք են աշխարհի առաջատար որոնողական համակարգերը

ComScore հետազոտական ընկերության տվյալների համաձայն՝ աշխարհի խոշորագույն որոնման համակարգը շարունակում է մնալ Google-ը: Դեկտեմբերին դրա օգտագործողները 114.73 մլրդ հարցում էին ուղարկել (համաշխարհային շուկայի 65.2%): Երկրորդ տեղում է չինական որոնման համակարգը՝ Baidu-ն՝ 14.4 մլրդ հարցում (համաշխարհային շուկայի 8.2%-ը), իսկ երրորդ տեղում է գտնվում Yahoo-ն՝ դեկտեմբեր ամսին 8.63 մլրդ հարցում (համաշխարհային շուկայի 4.9%): Այս մասին հայտնում է GigaOm հրատարակությունը:

Yandex ռուսական որոնողական համակարգն աշխարհում գրավում է չորրորդ տեղը՝ հարցումների քանակով, առաջ անցնելով Microsoft ընկերության որոնողական համակարգից: Սակայն զիջում է Google-ին, Baidu-ին, Yahoo-ին:

Վիճակագրության համաձայն, ռուսական որոնողական համակարգն առաջ է անցել Microsoft-ի իր մրցակիցներից՝ Bing ծառայությունից, Microsoft.com-ի որոնողական համակարգից, և այլն,  դեռևս նոյեմբեր ամսին, իսկ դեկտեմբերին ամրապնդել է իր դիրքերը: Ըստ ComScore-ի տվյալների, դեկտեմբերին «Yandex»-ին ուղղված հարցումների թիվը կազմել է 4.84 մլրդ (համաշխարհային շուկայի 2.8%-ը), իսկ Microsoft-ին՝ 4.48 մլրդ (համաշխարհային շուկայի 2.5%-ը):

Միևնույն ժամանակ, ինչպես նշում է GigaOm-ը, Yandex-ը դեռևս զիջում է Microsoft-ի որոնողական համակարգին օգտագործողների թվի առումով. 74.4 միլիոնը՝ 268.6 միլիոնի համեմատ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս