Սերժ Սարգսյան. Առանց ֆերմերների համառ աշխատանքի պետական աջակցությունը արդյունք չի տա

Առանց ֆերմերների համառ աշխատանքի պետական աջակցությունը չի լուծի գյուղի զարգացման խնդիրը։ Այդ մասին Թալին քաղաքի ընտրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել է Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ուզում եմ վստահեցնել ձեզ՝ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի թալինցիները կարողանան արդար աշխատանքով ապահովել իրենց եւ իրենց ընտանիքին։ Մենք հասկանում ենք՝ ինչն է անհանգստացնում մարդկանց, հասկանում ենք, որ գյուղացիներին ցուցաբերած մեր օգնությունը բավարար չէ։ Սակայն պետական աջակցությանը զուգահեռ, մարդկանց մոտ պետք է վերադառնա աշխատելու ցանկությունը։ Առանց համառ աշխատանքի, առանց քրտինքի գյուղացին չի կարող լավ ապրել, ընտանիք պահել։ Մեր խնդիրը հարմարավետ պայմաններ ստեղծելն է, այսինքն՝ ոչ միայն պարարտանյութեր եւ սերմեր հատկացնելը, այլեւ որակյալ ծառայություններից օգտվելու հնարավորություն ընձեռելը՝ կապ, բուժօգնություն, գազ, խմելու ջուր։ Առանց մարդկանց աշխատելու մեծ ցանկության պետությունը չի կարող լուծել այդ  խնդիրները։

Եթե պետությունը չի կատարում իր պարտականությունները, դա վատ է։ Բայց երբ մարդկանց մոտ կորել է աշխատելու ցանկությունը, ապա դա, անշուշտ, մեկ այլ մեծ խնդիր է։ Ես լավ եմ հասկանում, որ աշխատելու ցանկությունը նաեւ արդյունքի հետ է գալիս։ Օրուգիշեր աշխատելով շատերը կորցնում են հույսը։ Եվ այստեղ մենք պետք է օգնենք։

News.am

 

Տեսանյութեր

Լրահոս