Հարձակվել են Հրանտ Բագրատյանի շտաբի վրա
Այսօր հարձակում է կատարվել «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի վրա: Հարձակումը կատարվել է Էրեբունի վարչական շրջանում գտնվող նախընտրական շտաբի վրա: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հրանտ Բագրատյանի շտաբի մամլո խոսնակ Կարինե Հարությունյանը:
Մեր հարցին, թե ովքե՞ր են հնարավոր հարձակվողները, Կարինե Հարությունյանը պատասխանեց. «Մենք չգիտենք` ովքեր են, համենայն դեպս, կարծում ենք` գիշերն է եղել, քանի որ շտաբի անդամներն առավոտյան եկել են շտաբ և հայտնաբերել են, որ այդպիսի բան է պատահել: Բարեբախտաբար, շտաբի ներսում մարդ չի եղել»:
Հրանտ Բագրատյանի մամլո խոսնակը նաև ավելացրեց, որ հարձակվողները պոկել են պաստառները, և այդ առնչությամբ Էրեբունու շտաբի անդամները դիմել են ոստիկանությանը: