«Արցախ» հայրենակցական կազմակերպությունը սատարում է Սերժ Սարգսյանին
«Արցախ» հայրենակցական բարեգործական-հասարակական կազմակերպության հինգորերդ արտահերթ համաժողովում հայտարարություն է ընդունվել, որում մասնավորապես ասված է.
«Հայկական անկախ պետականության հիմքերը ավելի ամրապնդելու, ազատ և ինքնիշխան Արցախ կերտելու իրավունքի իրացման և մեր ժողովրդի անվտանգ ներկայի ու ապագայի համար մղված սրբազան գոյամարտի տարիներից ի վեր «Արցախ» հայրենակցականը հավատարիմ է մնացել իր որդեգրած սկզբունքներին և առաքելությանը: Նախընթաց հինգ տարիների ընթացքում դիմակայելով արտաքին տարաբնույթ մարտահրավերիներին՝ համաշխարհային ճգնաժամին հատկապես, վարելով ճկուն քաղաքականություն, Սերժ Սարգսյանը անձնական մեծ ջանքեր է ներդրել մեր երկրի առաջընթացը, կայունությունը ապահովելու, ժողովրդավարական նորմերն ու մեխանիզմները ամրապնդելու տարածաշրջանային գործընթացներում նախաձեռնողականություն եւ հստակություն ցուցաբերելու բնագծերում:
Հավատալով եւ վստահելով մեր նախագահի թեկնածուին, մենք, անկասկած, շարունակելու ենք պահպանել, ամրապնդել ձեռք բերվածը և աջակցելու ենք ընթացիկ հինգ տարիների համար Ս. Սարգսյանի ծրագրային դրույթներին, համոզված լինելով, որ ունենալու ենք ապահովված Հայաստան և ապահովված քաղաքացի: «Արցախ» հայրենակցական-հասարակական կազմակերպությոը հավատում է մեր ժողովրդի հավաքական և անհատական կարողություններին և հնարավորություններին, նրա համախմբվածությանը և կողմնորոշմանը:
Եվ այդ հավատի եւ տեսանելի ապագայի ակնկալիքով և համոզվածությամբ, միասնական ջանքերի պատրաստակամությամբ, մենք հայտարարում ենք, որ 2013թ. փետրվարի 18-ին նախագահական ընտրություններում «Արցախ» հայրենակցականը համախմբված կերպով համատեղ ջանքերով ու ողջամտությամբ աջակցելու է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին»:
«Արցախ» հայրենակցականը կոչ է արել իր բոլոր անդամներին և համախոհներին ակտիվորեն մասնակցելու նախընտրական միջոցառում ներին, գործնական նպաստ բերելու ազատ, արդար և թափանցիկ նախագահական ընտրությունների անցկացմանը և փետրվարի 18-ին քվեարկել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին: