Սիլիկոնե կրծքերով աստղերը (լուսանկարներ)
Հոլիվուդյան բազմաթիվ աստղեր տարբեր ժամանակներում դիմել են կրծքերի արհեստական մեծացման վիրահատության: Eg.ru-ն կազմել է այն աստղերի ցանկը, ովքեր, ամենայն հավանականությամբ, դիմել են այդպիսի վիրահատության:
Երգչուհի Թեյլոր Սվիֆտին վերջերս հաճախ կարելի է տեսնել բավական լայն դեկոլտեներով ու նախկինի համեմատ՝ բավական մեծ կրծքերով:
Դերասանուհի, երգչուհի Մայլի Սայրուսը նախկինում կրում էր այնպիսի հագուստ, որը չէր ընդգծում երգչուհու փոքր կուրծքը: Այժմ Սայրուսին ավելի հաճախ կարելի է տեսնել անկեղծ հագուստներով:
Ամերիկացի երգչուհի Քերրի Անդերվունդ վերջին շրջանում զգալիորեն գիրացել է: Շատերը սրանով են բացատրում նաև երգչուհու կրծքերի մեծացումը:
Դերասանուհի Մեգան Ֆոքսի կրծքի` մի քանի համարներով մեծանալուց հետո սկսեցին շշուկներ տարածվել այն մասին, որ վերջինս վիրահատական միջամտության է դիմել:
Երգչուհի Քեթի Պերին միշտ բավական համեստ չափի բարեմասնություններ է ունեցել: Վերջերս, սակայն, նա սկսել է հանրության առաջ հայտնվել բավական մեծ կրծքով, ինչն էլ խոսակցությունների առիթ է դարձել:
Երգչուհի Ռիհաննայի կուրծքն այժմ շատ ավելի մեծ տեսք ունի, քան նախկինում: Ռիհաննան, սակայն, երբեք չի հաստատել լուրերը, թե դիմել է պլաստիկ վիրահատության:
Ցանկում ընդգրկվել են նաև
Ջենիֆեր Լոուրենսը
Սքարլետ Յոհանսոնը
Հիլարի Դաֆը
Հայդեն Պանետտերի