Պատմության ամենադաժան նոքաութներից մեկը (տեսանյութ)

Ամերիկյան «The Ultimate Fighter» ռեալիթի նախագծի շրջանակներում անցկացվող «Խառը մարտարվեստների» մրցույթի ժամանակ գրանցվել է պատմության մեջ ամենադաժան նոքաութներից մեկը, երբ սևամորթ մարտիկ Ուրիա Հոլը ոտքի հուժկու հարվածով գետնին է տապալել Ադամ Սելլային, ով անմիջապես կորցրել է գիտակցությունը:

«Դա իմ ամենասիրած հնարքն է,- մարտից հետո իր հարվածի մասին ասել է Հոլը,-Եթե դու լավ արագություն և հարված ունես, ապա այդ հարվածն իրոք կարող է մահացու լինել»:

Ինչ վերաբերում է նոքաութի ենթարկված Սելլային, ապա նա, ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, լուրջ վնասվածք չի ստացել, և ապրիլին կմասնակցի Լաս Վեգասում կայանալիք առաջնությանը:

Տեսանյութեր

Լրահոս