Բաժիններ՝

Թուրքիայի խորհրդարանում կլինեն հիջաբով կանայք. թուրք նախարար

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ`Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ) լինելու են հիջաբով (մահմեդական գլխաշոր) կանայք: Այս մասին հայտարարել է Թուրքիայի սոցիալական քաղաքականության ու ընտանեկան հարցերով նախարար Ֆաթմա Շահինը:

Վերջինս, պատասխանելով հիջաբի վերաբերյալ լրագրողի հարցին, ընդգծել է. «Դա կարող է լինել անգամ այսօր, հնարավոր է նաև` վաղը: Երկիրն ընթանում է ճիշտ ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Թուրքիայում վերացվել է փաստաբանների կողմից հիջաբ կրելու վրա դրված արգելքը, իսկ դրանից առաջ թուրքական դպրոցներում ու բուհերում վերացվել էր հիջաբ կրելու արգելքը: Նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին էլ հիջաբ կրելու արգելքը վերացվեց թուրք մարզուհիների համար:

Այս ամենը հանդիսանում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից կանխորոշված երկրի աշխարհիկ բնույթին ուղղված հարվածներ:Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի խոսքերով՝ Թուրքիայում կանանց 2/3-ը հիջաբ է կրում, և սխալ է հիջաբ կրելու վրա արգելք դնելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս